
rent · house
Երեք հարկանի քարե տուն, Avan-Arinj Ավանում, 780 քմ, 1400 քմ հողի վրա, 3+ սանհանգույց
2,887,500 AMD
- Location
- Avan
- Area
- 780 m²
- Rooms
- —
- Floor
- — / 3
Կոդ 09438 Տրվում է վարձով 3 հարկանի շքեղ և գեղեցիկ կահավորված առանձնատուն՝ բնակելի 780 քմ. Մակերեսով և 1400 քմ. Տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Ավան համայնքում՝ Աբովյան թաղամասում։ Այն կապիտալ եվրո նորոգված է և ունի յուրահատուկ դիզայն։ Ներքնահարկում է գտնվում մեկ մեծ սրահ, որտեղ տեղադրված է բիլիարդի սեղանը, բարի սեղանը և առանձին պոկերի սենյակը, կինոթատրոն, մարզասրահ։ Առանձնատունն ունի 3 ննջասենյակ, 5 լոգասենյակ, 1 խոհանոց, աշխատասենյակ և երկկողմ բաց պատշգամբ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի այգի։ Տեղադրված են եվրո պատուհաններ, մուտքի երկաթե դուռ, օդորակիչներ, միջսենյակային դռները կաղնու փայտից են, ննջարանների հատակը ծածկված է մանրահատակով, իսկ խոհանոցում, հյուրասենյակում և նախասրահում՝ պրեսգրանիտով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած անհրաժեշտ սանտեխնիկայով։ Առանձնատունն ամբողջությամբ համալրված է նորաոճ և ինքնատիպ պարագաներով։ Առաջին հարկում է գտնվում լողավազանը, շոգեբաղնիքը՝ հանդերձարանով։ Տարածքը պարսպապատ է, ունի գեղեցիկ կանաչապատ այգի, ամառային խոհանոց՝ բուխարիով, քարե ավտոտնակ՝ 2 մեքենայի համար նախատեսված և փակ կայանատեղ՝ 4 մեքենայի համար։



