ZZiloBack home
Բնակելի տուն, Նորատուս

sale · house

Բնակելի տուն, Նորատուս

2,573,640 AMD

Location
Gegharkunik
Area
102.1 m²
Rooms
Floor
/ 1

Ունի նկուղային հարկ, պատերը՝ քարե, միջհարկային ծածկը՝ երկաթբետոն և փայտ, տանիքը՝ մետաղական վահանակներ, մուտքի դուռը՝ մետաղական հիմնակմախքով, ներսի դռները՝ փայտյա, պատուհանները՝ մետաղապլաստե, հատակը՝ կերամիկական սալիկներ, տախտակ, պատերը՝ ներկանյութ, սանհանգույցի և լոգարանի հատակը և պատերը՝ կերամիկական սալիկներ, ունի էլ․ հոսանք, ջուր, կոյուղահոր, գազ։ Առկա են կիսակառույց՝ 141․9քմ, հացատուն՝ 59․8/44․8քմ, գոմ՝ 177/134․9քմ։ Ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, բնակելի տան կառուցման և սպասարկման համար հողամաս՝ 2590քմ։ ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո: