
rent · house
Երկու հարկանի քարե տուն Վահագնի թաղամասում Աջափնյակում, 230 քմ, 600 քմ հողի վրա, 3+ սանհանգույց
1,732,500 AMD
- Location
- Ajapnyak
- Area
- 230 m²
- Rooms
- —
- Floor
- — / 2
Վարձակալության է տրվում 2 հարկանի նորակառույց առանձնատուն Երևան քաղաքի էկոլոգիապես մաքուր էլիտար՝ Վահագնի թաղամասում: Շինության ընդհանուր մակերեսը՝ 230 քմ է, հողատարածքը՝ 600 քմ: Առանձնատունը բարձրակարգ նորոգված է, տեղադրված են պանորամային պատուհաններ, անհատական ջեռուցման համակարգ, օդորակիչներ, հատակը ծածկված է բարձրորակ լամինատով և պրեսգրանիտով, սանհանգույցները սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած են որակյալ սանտեխնիկայով: Բաղկացած է ընդարձակ հյուրասենյակից, խոհանոցից, 3 ննջասենյակից, 3 սանհանգույցից և 3 բաց պատշգամբից` Գեղեցիկ տեսարաններով: Սենյակները լուսավոր են և հարմարավետ, կահավորված են ժամանակակից նորաոճ կահավորանքով, համալրված են տեխնիկայով և բոլոր անհրաժեշտ կենցաղային պարագաներով: Վահագնի թաղամասում առկա են բոլոր պայմանները բարեկեցիկ, անհոգ կյանք անցկացնելու համար: Թաղամասում գործում է շուրջօրյա անվտանգության ծառայություն, կանաչապատ տարածքները մշտապես խնամվում են այգեպանների կողմից, փողոցները մաքուր են և բարեկարգված, իրականացվում է աղբահանություն: Կոդ 75296



