
sale · apartment
4 սենյականոց բնակարան Բաղրամյան փողոցում Հրազդանում, 100 քմ, 3/9 հարկ
31,955,000 AMD
- Location
- Kentron
- Area
- 100 m²
- Rooms
- 4
- Floor
- 3 / 9
Բնակարանը գտնվում է Հրազդանի առողջական կենտրոնի անմիջապես հարևանությամբ։ Փաստացի 4 սենյակ է, բայց մեծ հնարավորություններ ունի սենյակներ ավելացնելու։ Պրոեկտը վենգերական է, Հայաստանում նման շենք կա միայն Երևանի Քանաքեռ թաղամասում, էլ չեն կառուցել այդպիսի շենք։ Շահագործման է հանձնվել 1991 թ ի հունիսի 29 ին։ Երկու կողմից տեսարան և երկու փակ պատշգամբ։ Բնակարանը շենքի մեջտեղի հատվածում է, որը ապահովում է տաքություն։ Հարկը երրորդ ու վերելակի կարիք չեք ունենա երբ վերելակ չի լինի։ Տեսարան ուղիղ դեպի Ծաղկաձոր դիմացի մասից, հետևի մասում խաղահրապարակ և գեղեցիկ տեսարան։ Տունը մասնակի նորոգված է, պիտի մի քանի գործեր արվեն, բայց կարող եք չանել և միանգամից ապրել։ Ունի ջեռուցման համակարգ, երկու սենյակից բացի մնացած լուսամուտները փոխված են։ Ունի ներկառուցված պահարաններ, միջանցքում, ննջասենյակում և մեծ պատշգամբում։ Հրազդանի ամենավերջին կառուցված շենքն է, թարմ է, ամուր է, որակյալ է.