





sale · house
Բնակելի տուն, Մաստարա
2,916,791 AMD
- Location
- Aragatsotn
- Area
- 203.95 m²
- Rooms
- —
- Floor
- — / 2
Պատերը՝ տուֆ քարից, տանիքը՝ երկաթբետոն, տանիքածածկը՝ թիթեղյա, ներքին հարդարանքը իրականացված է հին ներկանյութերով, առկա են թափված ու պոկված հատվածներ, հատակը՝ փայտյա և բետոնապատ, մուտքի դուռը՝ մետաղական հիմնակմախքով, պատուհանների շրջանակները և ներքին դռները՝ փայտյա, գազաֆիկացված է, բակը բարեկարգված է, տեղադրված է մետաղական դարպաս: Առկա են անասնաշենք՝ 84քմ, ծածկ՝ 16քմ, անասնաշենքը ներքին հարդարում չունի, տանիքը՝ ազբոշիֆերյա է: Սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, բնակելի կառուցապատման հողամաս՝ 1712քմ: ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո: