





sale · house
Բնակելի տան 1/4 բաժնեմասը, Արագածավան
303,942 AMD
- Location
- Aragatsotn
- Area
- 52.49 m²
- Rooms
- —
- Floor
- — / 1
Ունի կիսանկուղ, պատերը՝ քարե, միջհարկային ծածկը՝ երկաթբետոն, հիմքը՝ բետոն, տանիքը՝ ազբոթիթեղ, պատուհանների շրջանակները՝ մետաղյա, ներսի դռները՝ փայտյա, հատակը՝ տախտակ, բետոն, պատերը և առաստաղը՝ ներկանյութ, սանհանգույցը բացակայում է: 216քմ ընդհանուր մակերեսով բնակելի տան 1/4 բաժնեմասը՝ 52.49քմ, որից կիսանկուղ՝ 23.79քմ, առաջին հարկ՝ 28.7քմ: Սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, 1200քմ ընդհանուր մակերեսով տնամերձ հողամասի 1/4 բաժնեմասը՝ 301.48քմ: ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո: