ZZiloBack home
Ավտոգազալցման ճնշումային կայան, Մրգաշատ

sale · other

Ավտոգազալցման ճնշումային կայան, Մրգաշատ

19,046,561 AMD

Location
Armavir
Area
122.5 m²
Rooms
Floor

Պատերը՝ տուֆ քարից, միջհարկային ծածկը՝ երկաթբետոն, տանիքը՝ թիթեղ, արտաքին հարդարումը՝ սվաղված։ Սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, հասարակական կառուցապատման հողամաս՝ 1300 քմ մակերեսով։ Առկա են՝ ծածկոց՝ 69․2 քմ և ծածկոց 150․4 քմ մակերեսներով։ Ըստ սեփականության վկայականի լրացուցիչ նշումներ, փոփոխություններ հատվածի՝ առկա են նաև 57․2 քմ ապօրինի շինություն, 46․0 քմ ապօրինի շինություն և 0․025 հա զավթած հողամաս, որոնք չեն ներառվել գույքի գնահատման ընթացքում։ Հանդիսանում է գրավի առարկա Ամերիաբանկ ՓԲԸ-ում։ Համաձայն Դատական ակտերի հարկադիր կատարման մասին ՀՀ օրենքի 50 հոդվածի 2-րդ մասի՝ գրավառուն հրաժարվել է պարտավորության վաղաժամկետ կատարումից և գույքի հարկադիր աճուրդից հետո նոր սեփականատիրոջն են անցնելու նախկին գրավատուի պարտավորությունները, իսկ գույքը համարվելու է գրավ դրված գրավառուի մոտ նույն պայմաններով, ինչ առկա էին մինչև գույքի հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացումը: