
sale · house
Երեք հարկանի քարե տուն Րաֆֆու փողոցում Եղվարդում, 348 քմ, 1050 քմ հողի վրա, 2 սանհանգույց
68,915,000 AMD
- Location
- Armenia
- Area
- 348 m²
- Rooms
- —
- Floor
- —
Վաճառվում է մեծ առանձնատուն Եղվարդում։ Տան գրանցված մակերեսը՝ 348.3 քմ։ Հողատարածքը՝ 1,050 քմ։ Տունը բաղկացած է 3 մակարդակից՝ գետնային հարկ, հիմնական բնակելի հարկ և մանսարդ։ Գետնային հարկում առկա են ավտոտնակ, բարային հատված, սաունա և մեծ բաց տարածք, որը կարող է օգտագործվել հանգստի, պահեստավորման, աշխատասենյակի կամ այլ նպատակներով։ Հիմնական հարկում կան երկու ննջարան, ճաշասենյակ, խոհանոց, սանհանգույց և տեռաս։ Մանսարդում կա մեկ սենյակ և բաց պատշգամբ։ Տարածքում կա հին լողավազան և առանձին թոնրատուն։ Առկա են հիմնական կոմունալները՝ էլեկտրականություն, ջուր և գազ։ Մուտքը հարմար է, ասֆալտապատ ճանապարհով մինչև տուն։ Տունը գտնվում է սկզբնական վիճակում և պահանջում է վերանորոգում ու արդիականացում։ Հարմար է մեծ ընտանիքի, ամառանոցային օգտագործման կամ անհատական նախագծով վերափոխելու համար։ Դիտումը հնարավոր է նախնական պայմանավորվածությամբ։