ZZiloBack home
Անասնագոմ, Սարատակ

sale · other

Անասնագոմ, Սարատակ

939,378 AMD

Location
Shirak
Area
540.12 m²
Rooms
Floor
1 / 1

Պատերը՝ կողավոր երկաթբետոնե պանելներ՝ տեղ-տեղ ապամոնտաժված, կողային մեկ պատը՝ տուֆ քարից, միջհարկային ծածկը՝ երկաթբետոնյա կոնստրուկցիաներով հավաքած, հիմնակմախքը՝ հավաքովի երկաթբետոնե սյուներ, ծածկը, տանիքը, պատուհանները և դռները բացակայում են, հատակը՝ գրունտային հող, տեղ-տեղ՝ բետոնից սալերով, պատերը՝ առանց հարդարման, սանհանգույցը բացակայում է: Անասնագոմը եղել է տիպային գոմ՝ 73 մետր ընդհանուր երկարությամբ, որի միջանկյալ 540.12քմ մակերեսով հատվածից աջ և ձախ կողմերում առկա անասնագոմերը պատկանում են այլ անձանց: Սեփականության իրավունքով, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողամաս՝ 1003քմ: ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո: