
rent · house
Երկու հարկանի քարե տուն Վահագնի թաղամասում Աջափնյակում, 500 քմ, 970 քմ հողի վրա, 3+ սանհանգույց
5,775,000 AMD
- Location
- Ajapnyak
- Area
- 500 m²
- Rooms
- —
- Floor
- — / 2
Վաճառվում է կամ վարձակալության է տրվում 3 հարկանի` Գեղեցիկ շինությամբ առանձնատուն՝ Երևան քաղաքի էկոլոգիապես մաքուր էլիտար՝ Վահագնի թաղամասում: Շինության ըդհանուր մակերեսը կազմում է 500 քմ, հողատարածքը` 970 քմ: Առանձնատունը կառուցվել է գրագետ ու սիմետրիկ լուծումներով, ինտերիերն ունի յուրահատուկ նրբաճաշակ ոճ, սենյակները լուսավոր են ու ընդարձակ: Ամբողջը համալրված է թանկարժեք ու մոդեռն կահավորանքով և կենցաղային տեխնիկայով: Վերանորոգման ժամանակ օգտագործվել են բացառապես բարձրորակ շինարարական նյութեր: Բաղկացած է ընդարձակ հյուրասենյակից, ճաշասենյակից, խոհանոցից, ունի 5 ննջարան, աշխատասենյակ, բոլոր սենյակներն ունեն զգեստասենյակ և լոգասենյակ` Ընդհանուր 7-ն են: Սանհանգույցները սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած են որակյալ սանտեխնիկայով, տեղադրված է վաննա և լոգախցիկ: Կա նաև լվացքի սենյակ: Առկա է կիսանկուղ, որտեղ կա ավտոկայանատեղի և հանգստի սենյակ: Առանձնատունն ունի անհատական ջեռուցման և հովվացման համակարգեր: Տեռասայից բացվում է հիասքանչ տեսարաններ դեպի այգի: Բակը խնամված է ու կոկիկ, ունի հանգստի զոնա, ամառային խոհանոցով ու բացօթյա լողավազանով: Վահագնի թաղամասում առկա են բոլոր պայմանները բարեկեցիկ, անհոգ կյանք անցկացնելու համար: Թաղամասում գործում է շուրջօրյա անվտանգության ծառայություն, կանաչապատ տարածքները մշտապես խնամվում են այգեպանների կողմից, փողոցները մաքուր են և բարեկարգված, իրականացվում է աղբահանություն:



