ZZiloBack home
Բնակելի տուն, Բագրավան

sale · house

Բնակելի տուն, Բագրավան

1,098,086 AMD

Location
Shirak
Area
44.69 m²
Rooms
Floor
/ 1

Պատերը՝ տուֆ քարից, հիմքը՝ միաձույլ երկաթբետոն, ժապավենաձև, ծածկը՝ փայտյա, տանիքը՝ ազբոշիֆեր, մուտքի դուռը, պատուհանները և հատակը՝ փայտյա, պատերը՝ գաջապատ, առկա են խունացած և գաջածածկույթի թափված տեղամասեր, սանհանգույց առկա չէ, ունի էլ․ հոսանք, ջուր։ Առկա են խոհանոց՝ 36․43քմ, հացատուն՝ 23․22քմ, գոմ՝ 50․2քմ, գոմ՝ 36․27քմ, օժանդակ շինությունների պատերը՝ տուֆ քարից, տանիքածածկերը՝ ազբոշիֆեր, ծածկերը՝ փայտյա, ներքին հարրդարանք չունեն: Սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, բնակելի տան կառուցման և սպասարկման համար հողամաս՝ 2760քմ։ ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո: