
rent · house
Երեք հարկանի տուն Կարապետ Ուլնեցու փողոցում Քանաքեռ-Զեյթունում, 650 քմ, 1000 քմ հողի վրա
1,925,000 AMD
- Location
- Kanaker-Zeytun
- Area
- 650 m²
- Rooms
- —
- Floor
- — / 3
Հաղթանակ զբոսայգու (Մոնումենտի) հարևանությամբ, էլիտար բնակավայրում՝ վարձակալության է տրվում 3 հարկանի շքեղ առանձնատուն, որն ունի բնակելի` 650 ք․մ․ մակերես և 1000 ք․մ․ հողատարածք: • Առանձնատունը ամբողջովին վերանորոգված է ինքնատիպ դիզայներական ոճով և բարձրորակ շինարարական նյութերով, ունի ընդարձակ ու լուսավոր սենյակներ, որոնք համալրված են ժամանակակից թանկարժեք կահավորանքով և տեխնիկայով, ապահովված են բոլոր հարմարություններով: • Ջեռուցումը իրականացվում է անհատական ջեռուցման համակարգի միջոցով, տեղադրված են օդորակիչներ։ • Հատակները ծածկված են բարձրորակ կաղնե մանրահատակով և սալիկներով: • Սանհանգույցները սալիկապատված են, հագեցած են անհրաժեշտ սանտեխնիկայով: Առանձնատունը բաղկացած է 3 հարկից՝ • 1-ին հարկում առկա է նախասրահ, ընդարձակ հուրասենյակ, խոհանոց և 1 սանհանգույց, • 2-րդ հարկում` Բուխարիով հուրասենյակ, խոհանոց, 1 ննջասենյակ՝ կից սանհանգույցով, ևս 1 սանհանգույց և բաց պատշգամբ: • 3-րդ հարկում կա հյուրասենյակ, խոհանոց, 2 սանհանգույց, 4 ննջասենյակ (մաստերբեդրում), որից մեկն ունի առանձին զգեստասենյակ, սանհանգույց ու բաց պատշգամբ: • Բացի 3 հարկերից կա նաև նկուղ, որտեղ առկա է ավտոկայանատեղի, կաթսայատուն, ընդարձակ տարածք, որը նախատեսված է շոգեբաղնիք կառուցելու համար: • Առանձնատունն ունի կենցաղային վերելակ, որը գործում է նկուղային հարկից սկսած: • Բակում առկա է բացօթյա լողավազան, ամառային զրուցարան բուխարիով և բոլոր հարմարություններով, կան պտղատու ծառեր, բացօթյա ավտոկայանատեղի: Այլ մանրամասների համար գրեք կամ զանգահարեք նշված համարներով։ Առանձնատունը ցուցադրվում է անշարժ գույքի ցուցադրման պայմանագրով: Ծառայության մատուցման միջնորդավճարը՝ ամսավճարի 50%։



