ZZiloBack home
Բնակելի տուն, Արտենի

sale · house

Բնակելի տուն, Արտենի — Արագածոտնի մարզ, գ. Արտենի, Խանջյան 10

1,830,562 AMD

Location
Արագածոտնի մարզ, գ. Արտենի, Խանջյան 10
Area
84.7 m²
Rooms
Floor
/ 1

Պատերը՝ քարե, միջհարկային ծածկը՝ միաձույլ երկաթբետոն, հիմքը՝ բետոն, ծածկը՝ ասբեստացեմենտային խառնվածքի ալիքաձև վահանակներ, պատուհանները՝ փայտյա, մուտքի դուռը՝ մետաղյա, ներսի դռերը՝ փայտյա, բետոն, պատերը՝ ներկանյութ, սանհանգույցը բացակայում է: Առկա են թոնրատուն՝ 40քմ, անասնագոմ՝ 96քմ, ծածկոց՝ 21քմ, մառան՝ 13քմ: Ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակոթւյան, բնակելի կառուցապատման հողամաս՝ 1191քմ, հողամասում առկա են պտղատու ծառեր: ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո: