
rent · house
Երեք հարկանի տուն Հատիսի փողոցում Աջափնյակում, 488 քմ, 820 քմ հողի վրա, 3+ սանհանգույց
1,270,500 AMD
- Location
- Ajapnyak
- Area
- 488 m²
- Rooms
- —
- Floor
- — / 3
Կոդ m462 Վաճառվում է կամ վարձակալության է տրվում 3 հարկանի` Գեղեցիկ կանաչապատ այգիով առանձնատուն Երևան քաղաքի էկոլոգիապես մաքուր էլիտար՝ Վահագնի թաղամասում: Շինության ընդհանուր մակերեսը՝ 488 քմ է, հողատարածքը՝ 820 քմ: Առանձնատունը բարձրակարգ նորոգված է, տեղադրված են եվրո պատուհաններ, անհատական ջեռուցման և հովվացման համակարգեր, հատակը ծածկված է բարձրորակ մանրահատակով և պրեսգրանիտով, սանհանգույցները սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած են տեխնիկայով: Բաղկացած է հյուրասենյակից, ընդարձակ խոհանոցից, 6 ննջարանից, ունի խորդանոց, 5 սանհանգույց, տեղադրված են լոգախցիկներ: Սենյակները լուսավոր են և հարմարավետ, համալրված են բարձրորակ կահավորանքով և տեխնիկայով, միջսենյակային դռները փայտից են: Նկուղային հարկն օգտագործվում է որպես հանգստի և ժամանցի տարածք, որտեղ կա կա խոհանոց` Բարով, մարզասենյակ, պարի սենյակ, բիլիարդ և 1 սանհանգույց: Բակում կա ամառային տաղավար` Գեղեցիկ ճոճաթոռներով, խիտ դեկորատիվ ծառեր: Վահագնի թաղամասում առկա են բոլոր պայմանները բարեկեցիկ, անհոգ կյանք անցկացնելու համար: Թաղամասում գործում է շուրջօրյա անվտանգության ծառայություն, կանաչապատ տարածքները մշտապես խնամվում են այգեպանների կողմից, փողոցները մաքուր են և բարեկարգված, իրականացվում է աղբահանություն: Այստեղ կան տարբեր ոճերի առանձնատներ, թաունհաուսներ, արհեստական լճակ, «Արարատ Վելլի» ակումբը՝ լողավազանով, գոլֆի մեծ և փոքր դաշտերով, թենիսի կորտերով և խաղահրապարակով:



