





sale · land
Արտադրական բազայի հողամաս, Ագարակ
10,847,413 AMD
- Location
- Aragatsotn
- Area
- 8600 m²
- Rooms
- —
- Floor
- —
Հողատարածքի ձևը՝ բազմանկյուն։ Ըստ սեփականության վկայականի՝ առկա են ինքնակամ շինություններ 1-1 և 1-2 ծածկագրերով՝ ընդհանուր 41․9քմ մակերեսով և զավթած հողամաս՝ 0202-0013-1 ծածկագրով՝ 2000քմ մակերեսով։ Զավթած հողամասը չի գնահատվել փորձագետի կողմից։ Հողամասի վրա առկա է ինքնակամ կառուցված ներքին 15.3քմ մակերեսով պահակատուն և ընդհանուր 22․9 քմ մակերեսով ինքնակամ պարիսպ: Պահակատան պատերը՝ երկաթբետոնե, հիմքը՝ երկաթբետոնե, միաձույլ, ժապավենաձև, ծածկը՝ երկաթբետոնե, տանիքածածկը՝ թիթեղ, մուտքի դուռը և պատուհանների շրջանակները՝ մետաղապլաստե, հատակը՝ մաքրասվաղ, պատերը՝ ներկանյութ, տեղադրությունը և դիրքը՝ լավ, առկա է էլ․ հոսանք, գազ և ջուր չկա։ Առկա են Պետական եկամուտների կոմիտեի կողմից կիրառված արգելանքներ, որոնք գույքի հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացումից հետո կհանվեն ՊԵԿ-ի կողմից։ Ըստ սեփականության վկայականի՝ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի համաձայն՝ պայմանով, որ գույքի օտարման գործարքներից ծագող իրավունքների պետ․ գրանցումը կկատարվի վճարման պահին գործող հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը ներկայացնելու դեպքում։ Գույքի գնահատման ամսաթվի դրությամբ ընդհանուր հողամասի կադաստրային արժեքը կազմում է 38․199․480 ՀՀ դրամ։