





sale · house
Բնակելի տան 1/5 բաժնեմասը, Բյուրական
703,461 AMD
- Location
- Aragatsotn
- Area
- 46.4 m²
- Rooms
- —
- Floor
- 1 / 2
Պատերը՝ տուֆ քարից, հիմքը՝ միաձույլ երկաթբետոն, ժապավենաձև, ծածկը՝ միաձույլ երկաթբետոն, տանիքը՝ ասբոշիֆեր, մուտքի, ներքին դռները, պատուհանները և հատակը՝ փայտյա, առաջին հարկում ներքին հարդարում իրականցված չէ, պատերի վրա առկա են խունացված հատվածներ, տեղադրված է մետաղական դարպաս: 220.6քմ ընդհանուր մակերեսով բնակելի տան 1/5 բաժնեմասը՝ 46.4քմ: Ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով, բնակավայրեի նշանակության, 1000քմ ընդհանուր մակերեսով տնամերձ հողամասի 1/5 բաժնեմասը՝ 187.3քմ: ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո: