
rent · house
Մեկ հարկանի քարե տուն Բուսաբանական փողոցում Քանաքեռ-Զեյթունում, 750 քմ, 900 քմ հողի վրա
3,465,000 AMD
- Location
- Kanaker-Zeytun
- Area
- 750 m²
- Rooms
- —
- Floor
- — / 1
Վարձակալությամբ է տրվում գեղեցիկ, դիզայներական հետաքրքիր լուծումներով կառուցված առանձնատուն Քանաքեռ-Զեյթուն համայնքում` Բուսաբանական փողոցում։ Հողատարածքի ընդհանուր մակերեսը՝ 900 ք/մ, իսկ շինության մակերեսը՝ 750 ք/մ: Առանձնատունն ունի՝ 1 ընդարձակ նախասրահ, 1 հյուրասենյակ, 5 ննջասենյակ, 7 սանհանգույց (որոնցից 3-ը լոգասենյակով) և 2 խոհանոց, մեկը՝ ամառային։ Առանձնատան բնակելի հատվածը կապիտալ նորոգված է, համալրված անհրաժեշտ կահույքով և կենցաղային տեխնիկայով։ Հատակը ծածկված է մարմարով և մանրահատակով։ Տեղադրված են վիտրաժային պատուհաններ, որոնք հնարավորություն են տալիս հիանալ բակային գեղեցիկ տեսարանով և որոնց շնորհիվ սենյակները դարձել են ավելի լուսավոր։ Ջեռուցման համակարգը ֆանկոյլային է, հնարավոր է ջեռուցում նաև կաթսայի միջոցով, իսկ հատակը՝ տաքացվող է։ Առանձնատան տանիքային հատվածը ծառայում է որպես խորդանոց, սակայն ըստ անհրաժեշտության հնարավոր է ձևափոխել։ Նկուղային մասում նախատեսվում է խաղասրահի և մարզասրահի համար Առանձնատուն ունի գեղեցիկ, փակվող լողավազան, որից կարելի է օգտվել տարվա բոլոր եղանակներին։ Լողավազանի ջուրը ֆիլտրացվում է, իսկ լողավազանի կողքին գտնվող մեծ էկրանի շնորհիվ ձեր ժամանցը էլ ավելի հաճելի կդառնա։ Առանձնատունն ունի ավտոտնակ, նախատեսված 4 մեքենայի համար։ Տեղադրված է անվտանգության համակարգ։



