
rent · house
Երկու հարկանի քարե տուն Վահագնի թաղամասում Աջափնյակում, 300 քմ, 600 քմ հողի վրա, 3+ սանհանգույց
1,155,000 AMD
- Location
- Ajapnyak
- Area
- 300 m²
- Rooms
- —
- Floor
- — / 2
Վարձակալության է տրվում գեղեցիկ շինությամբ 3 հարկանի առանձնատուն՝ բնակելի 300 քմ. Մակերեսով և 650 քմ. Հողատարածքով, որը գտնվում է էլիտար Վահագնի թաղամասում։ Այն բարձրորակ նյութերով կապիտալ նորոգված է՝ համապասխան վերջին եվրոպական ստանդարտների։ Հատակը ծածկված է մանրահատակով և սալիկներով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է նաև օդորակիչներ: Ունի կիսանկուղային հարկ, որտեղ գտնվում է ավտոկայանատեղին և մառանը: Առանձնատունն ունի լուսավոր հյուրասենյակը, խոհանոցը, 4 ննջասենյակ, 3 սանհանգույց և լվացքի սենյակ: Առկա է 2 բաց պատշգամբ` Գեղեցիկ տեսարաններով: Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած են որակյալ սանտեխնիկայով, տեղադրված են լոգախցիկներ: Բակը կանաչապատ է և խնամված: Առանձնատունը, գտնվելով էլիտար թաղամասում, ունի 24 ժամյա անվտանգության համակարգ, կանաչապատում, մաքրության ծառայություն և տեխնիկական սպասարկում։



