ZZiloBack home
Ճանապարհային տնակ, Դավիթ-Բեկ

sale · other

Ճանապարհային տնակ, Դավիթ-Բեկ

2,793,256 AMD

Location
David Bek
Area
136.9 m²
Rooms
Floor
1 / 1

Միջհարկային ծածկը, հիմքը և հիմնակմախքը՝ միաձույլ երկաթբետոն, պատերը՝ տուֆ քարից, արտաքինից սվաղված և ներկված, տանիքը՝ թիթեղյա, պատուհանների շրջանակները՝ փայտյա, դռները՝ փայտյա, ներկված: Առկա է 84.62քմ մակերեսով ինքնակամ շինություն, որը ներառված չէ սեփականության վկայականում, սակայն չափագրված և գնահատված է: Սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, ճանապարհային տնակի սպասարկման հողամաս՝ 2700քմ: Առկա է Ֆինանսների նախարարության գույքի նկատմամբ կալանք կիրառելու մասին թիվ 031925-11 որոշում: Հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցված է ՀՀ 04.10.2005թ. թիվ 199-Ն օրենքի 23 հոդվածի պահանջների համաձայն, պայմանով՝ գույքի հետագա օտարման գործարքներից ծագող իրավական պետական գրանցում կկատարվի հողի տվյալ պահին գործող կադաստրային արժեքի (920000 ՀՀ դրամ) վճարման անդորրագիր ներկայացնելու դեպքում: ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո: