
rent · house
Երկու հարկանի քարե տուն 36-րդ փողոց, 2-րդ նրբանցքում Զովունիում, 300 քմ, 1500 քմ հողի վրա
3,850,000 AMD
- Location
- Armenia
- Area
- 300 m²
- Rooms
- —
- Floor
- — / 2
Վարձով է տրվում շքեզ երկհարկանի առանձնատուն Զովունիում։ Եզակի առաջարկը ներառում է տարածքում երկու բնակելի տուն՝ քարե և փայտե առանձնատուն, որը գտնվում է մի բակի մեջ։ Քարե տունը ունի 300 քառակուսի մետր բնակելի տարածք։ Այստեղ դուք կգտնեք շքեղ վերանորոգում, որն արված է ժամանակակից դիզայներական կոնցեպտներով, եզակի ոճային ինտերիերով: Իսկ փայտե տունը զբաղեցնում է 200 քմ, որը ևս կատարված է բարձրակարգ լուծումներով։ Առանձնատները հագեցած են անհատական ջեռուցման համակարգով։ Ընդհանուր առաջարկվում է 9 ընդարձակ լուսավոր սենյակ և 7 ոճային լոգասենյակ։ Բացի այդ տարածքում կա հարմարավետ ամառային խոհանոց՝ 80 քմ մակերեսով, որը հագեցած է անհրաժեշտ գույքով և տեխնիկայով, խորովածի վառարանով (մանղալ) և այլն, ինչը իդեալական վայր է ընտանիքի և ընկերների հետ ժամանակ անցկացնելու համար։ Ակտիվ հանգստի սիրահարների համար կա լողավազան, բիլիարդի սեղան, Playstation 5 և 100 դույմ էկրանով հեռուստացույց։ Առկա է բացօթյա կայանատեղի։ Գինը սակարկելի է։ Այս առաջարկը հասանելի է ինչպես երկարաժամկետ, այնպես էլ օրավարձով վարձակալության համար։ Օրավարձը կազմում է 400.000 դրամ, տրվում է սկսած 2 օր և ավել ժամկետով։։՛ Ընկերության միջնորդավճարը կազմում է մեկ ամսվա վարձավճարի 50%։ Գույքի տեղազննման ժամանակ կնքվում է համապատասխան պայմանագիր։ Խնդրում ենք այցի պահին ունենալ անձը հաստատող փաստաթուղթ։ Լրացուցիչ ինֆորմացիա ստանալու համար կապվեք մեզ հետ, մեր մասնագետները կպատասխանեն ձեր բոլոր հարցերին: ID 12-0123