
rent · house
Երկու հարկանի քարե տուն Վահագնի թաղամասում Աջափնյակում, 385 քմ, 760 քմ հողի վրա, 3+ սանհանգույց
1,925,000 AMD
- Location
- Ajapnyak
- Area
- 385 m²
- Rooms
- —
- Floor
- — / 2
Երկարաժամկետ վարձակալությամբ տրվում է 2 հարկանի գեղեցիկ մոդեռն շինությամբ առանձնատուն էլիտար Վահագնի թաղամասում, որի բնակելի մասը կազմում է 385 քմ իսկ ընդհանուր հողատարածքը` 760 քմ: Առանձնատունը 1 տարի է բնակեցվել: Վերանորոգվել է բարձրորակ շինարարական նյութերով, առանձնահատուկ ուշադրություն է դարձրած տարածքի լուսավորությանը: 1-ին հարկում կա ընդարձակ հյուրասենյակ` Բուխարիով, խոհանոց, գրասենյակ և 1 սանհանգույց և 2 մեքենայի համար նախատեսված ավտոկայանատեղի, 2-րդ հարկում` 4 ննջասենյակ (3-ը առանձին սանհանգույցներով), 1 ընդհանուր սանհանգույց, զգեստասենյակ, խոհանոցային անկյուն, լվացքատուն: Բոլոր սենյակներն ունեն բաց պատշգամբներ` Արարատի գեղեցիկ տեսարանով: Առանձնատունը ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված են օդորակիչներ, եվրո պատուհաններ ու վիտրաժներ, հատակը ծածկված է եվրոպական լամինատով և տաքացվող սալիկներով, 2-րդ հարկը` Մանրահատակով: Սանհանգույցները սալիկապատված են բարձրորակ սալիկներով, հագեցած են սանտեխնիկայով: Բոլոր սենյակները նորաոճ կահավորված են, համալրված անհրաժեշտ կենցաղային տեխնիկայով: Վահագնի թաղամասում առկա են բոլոր պայմանները բարեկեցիկ, անհոգ կյանք անցկացնելու համար: Թաղամասում գործում է շուրջօրյա անվտանգության ծառայություն, կանաչապատ տարածքները մշտապես խնամվում են այգեպանների կողմից, փողոցները մաքուր են և բարեկարգված, իրականացվում է աղբահանություն: Այստեղ կան տարբեր ոճերի առանձնատներ, թաունհաուսներ, «Շանթ» անունով արհեստական լճակը, «Արարատ Վելլի» ակումբը՝ լողավազանով, գոլֆի մեծ և փոքր դաշտերով, թենիսի կորտերով և խաղահրապարակով: Կոդ 75195



