ZZiloBack home
2 սենյականոց բնակարան նորակառույց շենքում Թումանյան թաղամասում Ավանում, 56 քմ, բարձր առաստաղներ

sale · apartment

2 սենյականոց բնակարան նորակառույց շենքում Թումանյան թաղամասում Ավանում, 56 քմ, բարձր առաստաղներ

51,975,000 AMD

Location
Avan
Area
56 m²
Rooms
2
Floor

Վաճառվում է կապիտալ վերանորոգված բնակարան նորակառույց շենքում՝ Ավան Ալմաաթիի փ 5 շենք, բն 88 հասցեում (Նախկին հասցե՝ Թումանյան թաղամաս 46/2) : Բնակարանը կապիտալ վերանորոգված է, ունի բացօթյա պատշգամբ, որից տեսարան է բացվում դեպի Հատիս լեռ, որտեղ տեղադրվելու է Հիսուս Քրիստոսի արձանը, աջ կողմում տեսանելի է Արարատ լեռը, ձախ կողմում Արագած լեռը: Բնակարանը վերանորգված է բարձորակ շինանյութերով, լոգարանը սալիկապատված է իտալական «Ամալֆի» սալիկով, տեղադրված են թանկարժեք ցնցուղներ և զուգարանակոնք, լվացարանը մարմարից: Առկա են ներկառուցված պահարաններ (փոշեներկված ՄԴՖ), հյուրասենյակի և միջանցքի հատակը տաքացվող: Հյուրասենյակից և ննջասենյակից առկա է մուտք դեպի բացօթյա պատշգամբ: Ունի օդորակիչ: Սալոջախ, գազօջախ և օդատարը TEKA ֆիրմայի են: Բնակարանը ապահոված է գազով, ջրով, հոսանքով: Կտուրը հնարավոր է դարձնել ընդհանուր ամառային գոտի (համաձայնեցնելով հարևանների հետ) : Բոլոր հարմարությունները առկա են: Մինչև 2026թ հոկտեմբերի 31-ը տրված է վարձակալությամբ (200.000դրամ) : Մանրամասների համար խնդրում եմ զանգահարել: Գործակալությունների հետ համագործակցում եմ:

Similar active listings