ZZiloBack home
Պահեստ, Ջերմուկ

sale · other

Պահեստ, Ջերմուկ

1,046,614 AMD

Location
Jermuk
Area
65.2 m²
Rooms
Floor
/ 1

Պատերը՝ քարե, միջհարկային ծածկը՝ երկաթբետոն, մուտքի դուռը՝ փայտյա, հատակը՝ բետոն և հող, ունի էլ․ հոսանք, ջուր։ Սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, շինության կառուցման և սպասարկման համար հողամաս՝ 550քմ, մակերևույթը՝ հարթ, ունի անկանոն երկրաչափական կառուցվածք, առկա են կոմունիկացիոն համակարգեր, մասամբ բարեկարգված է։ Սեփականության վկայականում նշված հողամասի ծածկագրով e-cadastre.am կայքի քարտեզում տրամադրած հողամասի հատակագիծը չի համապատասխանում սեփականության վկայականի հողամասի հատակագծին, ուստի գնահատողը առաջնորդվել է անշարժ գույքի միավորի որակական և քանակական բնութագրում նշված ծածկագրով, hիմք է հանդիսացել 10-002-0038-0170 ծածկագիրը։ Հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցված է 04.10.2005թ. թիվ 199-Ն ՀՀ օրենքի 23-րդ (ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ) հոդվածի պահանջների համաձայն, պայմանով՝ գույքի հետագա օտարման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումը կկատարվի վճարման պահին գործող հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը ներկայացնելու դեպքում: Անշարժ գույքը գտնվում է 12-րդ տարածագնահատման գնային գոտում, որտեղ հողամասերի 1քմ կադաստրային արժեքը կազմում է 2887․5 ՀՀ դրամ, 550քմ մակերեսով հողամասի կադաստրային արժեքը կկազմի 1588125 ՀՀ դրամ։