





sale · house
Բնակելի տուն, Սարակապ
857,881 AMD
- Location
- Shirak
- Area
- 110 m²
- Rooms
- —
- Floor
- — / 1
Պատերը՝ տուֆ քարից, հիմքը՝ միաձույլ երկաթբետոն, ժապավենաձև, ծածկը՝ փայտյա, տանիքը՝ ասբոշիֆեր, մուտքի դուռը և պատուհանների շրջանակները՝ փայտյա, հատակը՝ բետոն և փայտ, պատերը՝ պաստառապատ, առկա են խունացած և պաստառների պոկված տեղամասեր, սանհանգույցը բացակայում է, ունի էլ․ հոսանք, ջուր։ Առկա են գոմ՝ 54.26քմ, հացատուն՝ 31քմ, ավտոտնակ՝ 19.11քմ, օժանդակ շինությունների պատերը՝ տուֆ քարից, ներքին հարդարանք չունեն: Համատեղ սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, բնակելի տան կառուցման և սպասարկման համար հողամաս՝ 468քմ։ ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո: