
rent · house
Երեք հարկանի թաունհաուզ Պետրոս Դուրյանի 2-րդ փողոցում Ավանում, 320 քմ, 250 քմ հողի վրա
1,350,000 AMD
- Location
- Avan
- Area
- 320 m²
- Rooms
- —
- Floor
- — / 3
Վաճառվում է կամ տրվում է վարձով 3 հարկանի նորակառույց թաունհաուս Ավանի Դուրյան թաղամասի 2-րդ փողոցում. Հողի մակերեսը 250 ք/մ, տան մակերեսը 320ք/մ, բակը 120 ք/մ. Շատ մոտ է գլխավոր ճանապարհին. Տունը ամբողջությամբ վերանորոգված է դիզայներական ոճով, ամբողջությամբ կահավորված, հագեցած բարձրակարգ և թանկարժեք տեխնիկայով. Ապահովագրված. 3-րդ հարկում 4 ննջասենյակ, որոնցից մեկը իր առանձին սանհանգույցով, ևս մեկ սանհանգույց և ընդհանուր պահասենյակ. 2-րդ հարկում հյուրասենյակ, խոհանոց, և սանհանգույց. 1-ին հարկում ազատ մեծ սենյակ, լվացքասենյակ, սանհանգույց, աշխատասենյակ, խաղասենյակ և մուտք դեպի գեղեցիկ բակ. Բակում մանղալ, կանաչ տարածք, արծաթափայլ եղևնի և մեծ տաղավար, ամբողջությամբ կահավորված. 2 մեքենայի համար նախատեսված ավտոտնակ. Բարձրակարգ ջեռուցման գերխնայող համակարգ, 15 կիլովատ արևային պանելներ, գերարագ ինտերնետ, անվտանգության համակարգ, տեսահսկման համակարգ, դոմոֆոն, եռաֆազ հոսանք, 2 տարբեր կոյուղագծեր, գազաֆիկացված. Անվտանգ և նորակառույց թաղամաս, բարեհամբյուր հարևաններ. Արժեքը վերջնական է. Վաճառվում է ողջ գույքով ու տեխնիկայով.