
rent · house
Երեք հարկանի քարե տուն Ձորափի փողոցում կենտրոնում, 800 քմ, 3+ սանհանգույց
5,775,000 AMD
- Location
- Kentron
- Area
- 800 m²
- Rooms
- —
- Floor
- — / 3
Վարձակալության է տրվում գեղեցիկ ճարտարապետական շինությամբ` 3 հարկանի առանձնատուն՝ բնակելի 800 քմ մակերեսով և 870 քմ տնամերձ հողատարածքով: Առանձնատունը նոր է կառուցվել և դեռևս չի բնակեցվել։ Վերանորոգման հիմնական աշխատանքները կատարված են, օգտագործվել են բացառապես բարձրորակ շինարարական նյութեր, տեղադրվել են եվրոպատուհաններ: Շենքի ճարտարապետության նախագիծը մշակվել և իրականացվել է դիզայներական լուծումներով: Նկուղային հարկում առկա է կաթսայատուն, լվացքատուն, մարզասրահ, խորդանոց, 1 սանհանգույց և ավտոկայանատեղի` 5 մեքենայի համար նախատեսված: 1-ին հարկը բաղկացած է հյուրասենյակից, խոհանոցից, աշխատասենյակից ու 1 սանհանգույցից, 2-րդ հարկը` Նախասրահից, հյուրասենյակից, 4 ննջասենյակներից` Իրենց սանհանգույցներով, որից 2-ն ունեն բաց պատշգամբներ: Նախասրահից կա մուտք դեպի 3-րդ բաց պատշգամբը, որը տեղակայված է շենքի ճակատային մասում: Հատակը ծածկված է տաքացվող մարմարե սալիկներով, աստիճանները նույնպես մարմարից են: Տեղադրված է գազի կաթսա, նաև ֆալկոլային համակարգ: Սանհանգույցները սալիկապատված են բարձրորակ սալիկներով: Բակը առանձնահատուկ խնամք ունի, առկա է սիզամարգ` Դեկորատիվ ծառեր, բուխարի….



