ZZiloBack home
Բնակելի տուն, Վանաձոր

sale · house

Բնակելի տուն, Վանաձոր

10,692,513 AMD

Location
Vanadzor
Area
78.57 m²
Rooms
Floor
/ 1

Պատերի մի մասը փայտե է, մյուս մասը՝ քարե։ Պատուհանների շրջանակները փայտե են, հատակները՝ փայտե, լամինատե և սալիկապատ։ Առկա են՝ ավտոտնակ՝ 27 քմ, սանհանգույց՝ 2.3 քմ, երկրորդ սանհանգույց՝ 5.8 քմ, մառան՝ 7 քմ, երկրորդ մառան՝ 4.2 քմ, պարիսպ՝ 7.9 քմ, 12.64 խ. մ։ Առկա են կոմունալ հարմարություններ։ Ջեռուցման համակարգ առկա չէ։ Ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամաս՝ 738քմ։ Անշարժ գույքի շուկայական արժեքը սահմանվել է «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի հիման վրա` հաշվարկված կադաստրային արժեքի չափով։ ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո: