
rent · apartment
3 սենյականոց բնակարան նորակառույց շենքում Լեոյի փողոցում կենտրոնում, 136 քմ, 10/15 հարկ
885,500 AMD
- Location
- Kentron
- Area
- 136 m²
- Rooms
- 3
- Floor
- 10 / 15
Վարձակալության է տրվում 3 սենյականոց գեղեցիկ լուսավոր բնակարան` 136 քմ ընդհանուր մակերեսով, որը գտնվում է Լեո փողոցում, 15 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 10-րդ հարկում: Բնակարանն ունի բարձրորակ վերանորոգում, տեղադրված են պանորամային պատուհաններ, ունի երկկողմանի տեսարաններ: Միացված է կենտրոնացված ջեռուցման և հովվացման համակարգերին: Սենյակները լուսավոր են, համալրված են նորաոճ կահավորանքով և գույքով: 2 ննջասենյակներն էլ "մաստերբեդրում" են: Ընդհանուր առկա է 3 սանհանգույց, որոնք սալիկապատված են և հագեցած են որակյալ սանտեխնիկայով: Հատակը երեսպատված է եվրոպական լամինատով, մյուս մասը սալիկ է: Ամբողջը նրբաճաշակ կահավորված է: Բնակարանն ունի բաց պատշգամբ, որտեղից բացվում է հիասքանչ տեսարան դեպի քաղաք: Շենքում գործում է 2 վերելակ, ունի անվտանգության համակարգ և ընդունարան: Հարևանությամբ են խանութները, բանկերը և տրանսպորտի կանգառները:



