
sale · apartment
3 սենյականոց բնակարան նորակառույց շենքում Տիչինայի փողոցում Աջափնյակում, 78 քմ, 10/16 հարկ
47,000,000 AMD
- Location
- Ajapnyak
- Area
- 78 m²
- Rooms
- 3
- Floor
- 10 / 16
Defance Housing էլիտար նորակառույց քաղաք-թաղամասում վաճառվում է ընդարձակ 3 սենյականոց բնակարան՝ կառուցապատողից ցածր արժեքով։ Բնակարանը ունի 78,11 ք․մ․ մակերես։ Բաղկացած է՝ նախասրահից, հյուրասենյակից խոհանոցի հետ միասին, 2 ննջասենյակներից, 2 բաց պատշգամբներից և սանհանգույցից։ Բնակարանը գտնվում է զրոյական վիճակում։ Վաճառվում է կառուցապատողի արժեքից մատչելի։ Դեֆանս Հաուզինգ բազմաֆունկցիոնալ թաղամասը 21-րդ դարի պահանջներին համապատասխանող, կենսապահովման լավագույն ցուցանիշներով նախագիծ է։ 140 հա տարածքով թաղամասում պրեմիում դասի բնակելի շենքերի կառուցապատման մակերեսն ընդամենը 25% է։ Շինարարության առաջին իսկ օրվանից թաղամասում հիմնվում են շուրջ 40 հա մակերեսով կենտրոնական անտառ-պուրակը՝ Իտալիայից բերված ծառատեսակներով, ինչպես նաև թվով 5 շատրվանային կոմպլեքսներ: Շենքերին հարակից տարածքներում և միջբակային հատվածներում ևս կլինեն մոտ 25 հա մակերեսով կանաչապատ գոտիներ՝ ապահովելով որակյալ էկոհամակարգ: Թաղամասում առկա են լինելու բոլոր ենթակառուցվածքները, այգի, սպորտկոմպեքս, խաղահրապարակներ, դպրոց, մանկապարտեզ, սուպերմարկետներ, բժշկական կենտրոն: Այնտեղ կառուցվում է Հայաստանի ամենամեծ շատրվանները: Ստեղծվում են լավագույն որակի կոմունիկացիոն ենթակառուցվածքներ։ Թաղամասն ապահովված է լինելու գազով, Ապարանի մաքուր ջրով, առանձին կոյուղատար համակարգով: Կառուցվելու է 250 մեգավատտ հզորության ենթակայան, որի դեպքում տեխնիկապես անհնար են լինելու էլեկտրաէներգիայի ընդհատումները։ Թաղամասը գտնվում է 200 մ խորությամբ բազալտե շերտի վրա, իսկ շենքերը կառուցվում են 1.4 մետրանոց երկաթբետոնյա հիմնային սալերի վրա: Գրագետ կոնստրուկտորական լուծումների շնորհիվ սեյսմակայունությունը 9 բալ եւ ավելի է: Այլ մանրամասների համար կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարով։



