
rent · commercial
Գրասենյակային տարածք Չարենցի փողոցում կենտրոնում, 400 քմ
11,550 AMD
- Location
- Kentron
- Area
- 400 m²
- Rooms
- —
- Floor
- —
Բիզնես կենտրոնը առաջարկում է պրեմիում դասի միջավայր, որտեղ ժամանակակից դիզայնը, պրեմիում սպասարկումը և ամբողջական ենթակառուցվածքները համադրված են՝ ստեղծելու համար իդեալական պայմաններ արդյունավետ աշխատանքի, բիզնեսի աճի և հեղինակության համար։ Տարածքները նախագծված են այնպես, որ բավարարեն ինչպես թիմային համագործակցության, այնպես էլ ղեկավար կազմի համար առանձնացված և ներկայացուցչական աշխատասենյակների կարիքները։ Յուրաքանչյուր տարածք հագեցած է ժամանակակից ջեռուցման և հովացման համակարգերով, սեփական սանհանգույցով և շուրջօրյա անվտանգության ծառայությամբ՝ ապահովելով հարմարավետություն և անխափան աշխատանքային միջավայր։ Բիզնես կենտրոնը ներառում է նաև ժամանակակից կոնֆերանս սրահներ՝ հագեցած բարձրակարգ ձայնային և վիդեո սարքավորումներով, պրեզենտացիոն տեխնիկայով և հարմարավետ նստատեղերով։ Սրահները իդեալական են գործնա կան հանդիպումների, շնորհանդեսների, դասընթացների և խոշոր կորպորատիվ միջոցառումների կազմակերպման համար՝ ապահովելով ներկայացուցչական և տեխնիկապես լիարժեք միջավայր։ Առավելություններն ընդգծում են նրա եզակիությունը՝ * Ընդարձակ ավտոկայանատեղի աշխատակիցների և հաճախորդների հարմարավետության համար, հեշտ հասանելիություն և լրացուցիչ հարմարավետություն * Առանձնացված և թիմային աշխատասենյակներ՝ բոլոր բիզնես կարիքների համար * Ժամանակակից կոնֆերանս սրահներ՝ գործնական հանդիպումների և միջոցառումների համար * Գործող սիգար բար՝ գործնական հանդիպումների և հանգստի համար * Art Lunch – շենքի ներսում հարմարավետ տարածք՝ ճաշի, գործնական հանդիպումների կամ հանգստի համար, որտեղ աշխատանքն ու հանգիստը ձուլվում են մեկտեղ * Սպա և գեղեցկության ծառայություններ՝ հնարավորություն տալով համատեղել աշխատանքն ու անձնական բարեկեցությունը մեկ վայրում * Հեղինակավոր և պրեմիում միջավայր, որը բարձրացնում է բիզնեսի տեսանելիությունը և վստահությունը գործընկերների մոտ Բիզնես կենտրոնը ստեղծված է այն ընկերությունների համար, որոնք գնահատում են բարձրակարգ միջավայրը, աշխատակիցների բարեկեցությունն ու բիզնեսի կայուն զարգացումը։ Այստեղ աշխատանքն ու հարմարավետությունը միաձուլվում են մեկ վայրում՝ ապահովելով պրեմիում փորձ և առավելագույն արդյունավետություն։