





sale · house
Բնակելի տուն, Բագրավան
1,132,402 AMD
- Location
- Shirak
- Area
- 178.55 m²
- Rooms
- —
- Floor
- — / 1
Պատերը՝ տուֆ քարից, հիմքը՝ միաձույլ երկաթբետոն, ժապավենաձև, ծածկը՝ փայտյա, տանիքը՝ ասբոշիֆեր, որոշ մասերում բացակայում է, մուտքի դուռը, պատուհանները և հատակը՝ փայտյա, պատերը՝ գաջապատ, առկա են խունացած և գաջածածկույթի թափված տեղամասեր, սանհանգույցը բացակայում է, ունի էլ․ հոսանք, ջուր: Առկա է մառան՝ 48.4քմ, պատերը՝ տուֆ քարից, տանիքածածկը՝ ասբոշիֆեր, ծածկը՝ փայտյա, առանց ներքին հարդարման։ Սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, բնակելի կառուցապատման հողամաս՝ 5650քմ։ ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո: