ZZiloBack home
Երեք հարկանի քարե տուն Քեռու փողոցում Արաբկիրում, 550 քմ, 250 քմ հողի վրա, 3+ սանհանգույց

rent · house

Երեք հարկանի քարե տուն Քեռու փողոցում Արաբկիրում, 550 քմ, 250 քմ հողի վրա, 3+ սանհանգույց

2,117,500 AMD

Location
Arabkir
Area
550 m²
Rooms
Floor
/ 3

*Սեփականատիրոջ կողմից։ *Արժեքը պայմանագրային: Առանձնատունը տրվում է երկարաժամկետ վարձակալության [հնարավոր է վաճառք], գտնվում է Երևանի Արաբկիր վարչական շրջանի Բլուր թաղամասում՝ Քեռու փողոցի անաղմուկ ու հանգիստ հատվածում: Բնակելի մասը կազմում է 550 քմ մակերես, հողատարածքը՝ այգին, զբաղեցնում է 250 քմ մակերես: Փողոցի կողմից այն 3 հարկ է։ Առաջին հարկում է ընդարձակ նախասրահը, 1 սանհանգույց, խոհանոց բարձրորակ կահույքով և տեխնիկայով հագեցած, գեղեցիկ հյուրասենյակ հրաշք տեսարանով դեպի Հրազդանի կիրճ, ավտոկայանատեղի 2 մեքենայի համար։ Երկրորդ հարկում առկա է ընդարձակ նախասրահ, 1 սանհանգույց, 1 լոգարան, 4 ննջասենյակ, որոնցից մեկը՝ դեպի Հրազդանի կիրճ նայող իր առանձին գեղեցիկ պատշգամբով, իսկ մեկ այլ ննջասենյակ՝ իր առանձին սանհանգույցով և լոգարանով՝ մաստերբեդրում։ Երրորդ հարկում նույնպես առկա է ընդարձակ նախասրահ, մեծ բաց պատշգամբ՝ տեսարանով դեպի Հրազդանի կիրճ, 1 սանհանգույց և լոգարան, 3 ննջասենյակ։ Առանձնատունը իսկապես գեղեցիկ շինություն է և կառուցվել է բարձրորակ նյութերով։ Արտաքին պատերը երեսպատված են տուֆ քարով, իսկ շինության ստորին հատվածները և բակային հատվածը ամբողջությամբ բազալտով է սալիկապատված: Ներքին հարդարման մեջ օգտագործված են մարմարե սալիկներ, իսկ թանկարժեք կաղնու փայտից աստիճանավանդակը կառուցված է յուրօրինակ մասնագիտական հմտությամբ։ Առաջին հարկի մակարդակից 2 լիարժեք հարկեր են իջնում դեպի բակային հատված։ Մեկում առկա է ընդարձակ խաղասրահ, փոքրիկ ներքին լողավազան, սաունա, սանհանգույց, լոգարան, իսկ մյուս հարկը ծառայում է որպես ամառային խոհանոց իր կահույքով, գույքով, մանղալով և բոլոր անհրաժեշտ պարագաներով։ Այս հարկում է գտնվում ամբողջ բակային հատվածը բացոթյա լողավազանով, որտեղից կասկադային եղանակով 3 հարթակից բաղկացած գեղեցիկ խնամված մրգատու այգի է տարածվում դեպի Հրազդանի կիրճ։ Տարածքն ապահովված է անվտանգության համակարգով` Տեսախցիկներով, արտաքին լուսավորությամբ: Հարևանությամբ են բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը: Բարեկամություն մետրոյից քայլելով ընդամենը 10 րոպեի ճանապարհ է: Մի խոսքով /բայց ոչ պարզապես խոսք/ ՝ քաղաքի ներսում քաղաքից դուրս։ Հ. Գ. Արժեքը կախված է նաև հյուրերի քանակից

Similar active listings