sale · house
Բնակելի տուն, Սարակապ
1,293,683 AMD
- Location
- Shirak
- Area
- 98.6 m²
- Rooms
- —
- Floor
- — / 1
Պատերը՝ տուֆ քարից, հիմքը՝ միաձույլ երկաթբետոն, ժապավենաձև, ծածկը՝ փայտյա, տանիքը՝ ասբոշիֆեր, մուտքի դուռը՝ մետաղական, պատուհանները՝ մետաղապլաստե և փայտյա, հատակը՝ բետոն, պատերը՝ գաջապատ և ներկանյութ, առկա են խունացած և գաջածածկույթի թափված տեղամասեր, սանհագույցը բացակայում է, ունի էլ․ հոսանք, ջուր։ Առկա են գոմ՝ 99.6քմ, հացատուն՝ 64.26քմ, ավտոտնակ՝ 28քմ, օժանդակ շինությունների պատերը՝ տուֆ քարից, մի մասը՝ առանց տանիքածածկ, ներքին հարդարումը բացակայում է։ Համատեղ սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, բնակելի տան կառուցման և սպասարկման համար հողամաս՝ 1743քմ։ ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո: