ZZiloBack home
Ձկնաբուծական տնտեսություն, Կարբի

sale · other

Ձկնաբուծական տնտեսություն, Կարբի

13,863,338 AMD

Location
Ashtarak
Area
9500 m²
Rooms
Floor

Առկա է ջրավազան՝ 895.8քմ և կիսակառույց շինություն՝ 41.15քմ: Կիսակառույց շինության արտաքին պատերը՝ տուֆ քար և երկաթբետոն, հիմքը՝ երկաթբետոնե միաձույլ, ժապավենաձև, ծածկ և տանիքածածկ չունի, ներքին հարդարանք չունի, շինությունից առկա են միայն պատերը, ջրավազանը՝ երկաթբետոնե հիմքով և պատերով, հարդարում չունի, սանհանգույց առկա չէ, էլ. հոսանքով, գազով և ջրով ապահովված չէ: Առկա է Պետական եկամուտների կոմիտեի կողմից կիրառված արգելանք: Ըստ վկայականի հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցված է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի պահանջների համաձայն, պայմանով, որ գույքի օտարման գործարքից ծագող իրավունքների պետական գրանցումը կկատարվի վճարման պահին գործող հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը ներկայացնելու դեպքում։