ZZiloBack home
Տնամերձ հողամասի բաժնեմասը, Սանգյառ (Կանիաշիր)

sale · land

Տնամերձ հողամասի բաժնեմասը, Սանգյառ (Կանիաշիր)

221,333 AMD

Location
Aragatsotn
Area
1500 m²
Rooms
Floor

1500քմ բաժնեմասի առանձնացումը կատարվել է ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի թիվ ԱՐԱԴ/2643/02/17 վճռով։ Լոտը վաճառվելու դեպքում ենթակա է սկզբնական պետական գրանցման, որպես անշարժ գույքի առանձին միավոր, որի ծախսերը կրում է աճուրդում հաղթած մասնակիցը։ ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո: