
rent · house
Երկու հարկանի տուն Վահագնի թաղամասում Աջափնյակում, 700 քմ, 400 քմ հողի վրա, 3+ սանհանգույց
1,925,000 AMD
- Location
- Ajapnyak
- Area
- 700 m²
- Rooms
- —
- Floor
- — / 2
Վարձակալության է տրվում 2 հարկանի գեղեցիկ շինությամբ առանձնատուն, որը գտնվում է էկոլոգիապես մաքուր էլիտար՝ Վահագնի թաղամասում: Շինության ընդհանուր մակերեսը՝ 400 քմ է, հողատարածքը՝ 700 քմ: Առանձնատունը կապիտալ նորոգված է, ունի լուսավոր և հարմարավետ սենյակներ` Հագեցած նրբաոճ կահավորանքով և կենցաղային տեխնիկայով: Տան հարդարանքը և սենյակները ներդաշնակ են միմյանց, որը ստեղծում է հաճելի հանգստի միջավայր: Տեղադրված են եվրոպական արտադրության բարձրորակ փայտյա պատուհաններ, անհատական ջեռուցման և հովացման համակարգեր, հատակը ծածկված է պրեսգրանիտով և որակյալ լամինատով: Լոգասենյակները սալիկապատված են սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով ու լոգախցիկներով: 1-ին հարկում կա ընդարձակ ու լուսավոր հյուրասենյակ, խոհանոց, 1 ննջասենյակ (մաստերբեդրում), լվացքի սենյակ, 1 սանհանգույց և խաղասենյակ` Սեղանի թենիսով, 2-րդ հարկում կա նախամուտք, 4 ննջասենյակ (մաստերբեդրում), գրադարան և 2 բաց պատշգամբ` Գեղեցիկ տեսարաններով: Բոլոր ննջասենյակներն ունեն լոգասենյակներ: Խոհանոցից կա մուտք դեպի ամառային զրուցարան, որտեղ հաճելի է ամռանը նստել և զովանալ ու վայելել կանաչապատ տեսարանը: Այգում առկա են դեկորատիվ ծառեր, ճոճաթոռ ու մանղալ: Վահագնի թաղամասում առկա են բոլոր պայմանները բարեկեցիկ, անհոգ կյանք անցկացնելու համար: Թաղամասում գործում է շուրջօրյա անվտանգության ծառայություն, կանաչապատ տարածքները մշտապես խնամվում են այգեպանների կողմից, փողոցները մաքուր են և բարեկարգված, իրականացվում է աղբահանություն: Այստեղ կա «Շանթ» անունով արհեստական լճակ, «Արարատ Վելլի» ակումբը՝ լողավազանով, գոլֆի մեծ և փոքր դաշտերով, թենիսի կորտերով և խաղահրապարակով:



