





sale · other
ՀԱՆԳՍՏԻ ՏՆԱԿ, ՍԵՎԱՆ
3,185,297 AMD
- Location
- Sevan
- Area
- 47 m²
- Rooms
- —
- Floor
- — / 1
Առկա է ենթավարձակալության իրավունքով, բնապահպանական նշանակության, հանգստի գոտի կազմակերպելու համար հողամաս՝ 54քմ։ Հարկադիր աճուրդի ներկայացված անշարժ գույքի շուկայական արժեքը սահմանվել է «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի հիման վրա հաշվարկված կադաստրային արժեքի չափով։ Առկա են Պետական եկամուտների կոմիտեի կողմից կիրառված թիվ ԱՀ116522/2, 129171, 187368/2 որոշումներով կիրառված արգելանքներ, որոնք գույքի հարկադիր աճուրդով իրացումից հետո կհանվեն վերջինիս կողմից։ ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ. հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո: