
rent · house
Երկու հարկանի քարե տուն Արմենակ Արմենակյան փողոցում Նորք-Մարաշում, 850 քմ, 2000 քմ հողի վրա
6,000,000 AMD
- Location
- Nork-Marash
- Area
- 850 m²
- Rooms
- —
- Floor
- — / 2
Կոդ 77475 Նորք Մարաշ համայնքում, Ա. Արմենակյան փողոցում` Եկեղեցու մոտակայքում վաճառվում է կամ վարձակալության է տրվում գեղեցիկ շինությամբ, կանաչապատ տարածքով 2 հարկանի առանձնատուն, որի շինության ընդհանուր մակերեսը կազմում է 850 քմ, հողատարածքը` 2000 քմ։ Առանձնատունն ունի բարձրակարգ նորոգում, ինտերիերը դիզայներական ոճով է իրականացվել, սենյակները լուսավոր են և ընդարձակ, առաստաղները` Բարձր: Միացված է կենտրոնացված ջեռուցման և հովացման համակարգին, հատակը ծածկված է բարձրորակ մանրահատակով և պրեսգրանիտով: Լոգասենյակները երեսպատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած են բարձրորակ սանտեխնիկայով, տեղադրված է վաննա, լոգախցիկ: 1-ին հարկում կա լուսավոր ընդարձակ հյուրասենյակ, ճաշասենյակ, խոհանոց, 2 ննջասենյակ, 2 սանհանգույց, 2-րդ հարկում` 3 ննջասենյակ և 3 սանհանգույց: Բաց պատշգամբից բացվում է հիասքանչ տեսարան դեպի այգի: Տունն ունի փակ և բացօթյա ավտոկայանատեղի` 15 մեքենայի համար: Առանձնատունը կահավորված է որակյալ և բարձրորակ կահույքով, համալրված է անհրաժեշտ տեխնիկայով։ Բակը յուրահատուկ գրավչություն ունի, այգում կան մրգատու և դեկորատիվ ծառեր, բացօթյա լողավազան, շոգեբաղնիք, ամառային զրուցարան` Խոհանոցային հատվածով և բուխարիով: Հարմար է դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների աշխատակիցների կեցության համար:



