
rent · house
Երկու հարկանի տուն, Նորք-Մարաշ վարչական շրջան կենտրոնում, 375 քմ, 1700 քմ հողի վրա, 2 սանհանգույց
1,600,000 AMD
- Location
- Nork-Marash
- Area
- 375 m²
- Rooms
- —
- Floor
- — / 2
Վարձակալվում է առանձնատուն Նորք Մարաշ վարչական շրջանում՝ Նորքի կենտրոնում: Մոտ է կանգառին, 3 սուպերմարկետներին, կենտրոնից 10 րոպե հեռավորություն: 2 հարկանի առանձնատուն է, որը ունի 14 սենյակների բաժանում, 750 քմ մակերես: Տունը վարձակալվում է ինչպես ամբողջական՝ 12 000 $ ամսական վարձավճարով, այնպես էլ առանձին՝ 1-ին և 2-րդ հարկերը՝ ամսական 1 600 000 դրամ յուրաքանչյուրը առանձին: 1-ին հարկը իր մեջ ներառում է՝ ընդարձակ նախասրահ, խոհանոց/հյուրասենյակ, 4 ննջարաններ, 2 սանհանգույց, պատշգամբներ՝ գեղեցիկ բակային տեսարանով: 2-րդ հարկը ներառում է՝ ընդարձակ նախասրահ, խոհանոց/հյուրասենյակ, 4 ննջարաններ, 3 լոգարան/սանհանգույց, պատշգամբներ՝ կանաչապատ, գեղեցիկ բակային տեսարանով: Միայն 2-րդ հարկը վարձելու դեպքում արժեքի մեջ ներառված են լինելու կոմունալ վճարումները: Մուտքը առանձին: Տունը տրվում է գույքով և տեխնիկայով ամբողջական: Տան տրամագծով առկա է ընդարձակ նկուղ՝ 3,21 մ բարձրությամբ, որը ծառայում է որպես կաթսայատուն, գինետուն, արհեստանոց, տեխնիկական տարածք: Բակում առկա է ամառային խոհանոց իր սանհանգույցով և տաղավարով՝ 30քմ, ավտոտնակ 2 մեքենայի կայանման հնարավորությամբ, բակում՝ 8 կայանման: Տան շատ գեղեցիկ, կանաչապատ, բարեկարգ այգին՝ հարուստ պտղատու ծառերով և ծաղիկներով, տաղավարներով, հանգստի անկյուններով, ապահովվում է լիարժեք հանգստություն և ներդաշնակություն և հնարավորություն է տալիս Ձեր միջոցառումը հենց բակում անցկացնել: Լրացուցիչ նկարներ կարող ենք տրամադրել:



