
rent · house
Երկու հարկանի քարե տուն Բաբայան փողոցում Քանաքեռ-Զեյթունում, 285 քմ, 285 քմ հողի վրա, 3+ սանհանգույց
1,155,000 AMD
- Location
- Kanaker-Zeytun
- Area
- 285 m²
- Rooms
- —
- Floor
- — / 2
Վարձակալության է տրվում առանձնատուն Բաբայան փողոցում Գույքը գտնվում է Կասկադին մոտ՝ Հաղթանակի զբոսայգու (Մոնումենտի այգի) անմիջապես հարևանությամբ։ Կապիտալ վերանորոգված, երկհարկանի քարե տուն՝ ընդհանուր 285 մ մակերեսով, 3 մ բարձրությամբ առաստաղներով։ 4 ննջասենյակ (մեկը՝ շատ մեծ), սրահ, հյուրասենյակ-ճաշասենյակ և կից խոհանոց՝ ներկառուցված գազօջախով, սպասք լվանալու մեքենայով և օդափոխիչով, 3 սանհանգույց՝ իսպանական սալիկներով, Կահույք՝ բազմոց, 2 բազկաթոռ, ճաշասենյակի մեծ սեղան 8 աթոռներով, 3 ննջարանի կահույք, առանձին զգեստապահարաններ և գրադարակներ, Տեխնիկա՝ 2 հեռուստացույց, երաժշտական կենտրոն, սառնարան, լվացքի մեքենա, 4 օդորակիչ, Հեռախոս, ինտերնետ (UCOM), WiFi, ալեհավաք։ Հատուկ պայմաններ․ Կիսանկուղային և տանիքային հարկ։ Հողատարածք և պտղատու այգի։ Բարձր որակի ջեռուցման համակարգ, տաք ջուր, եռաֆազ հոսանք՝ հողանցմամբ։ ԵՎՐՈՊԱԿԱՆ պատուհաններ, երկաթյա արտաքին և փայտյա ներքին դռներ։ 3 մ բարձրությամբ քարե պարիսպ։ Ավտոմատ մեծ դարպաս՝ մեքենայի մուտքի համար և 2 փոքր դուռ։ Անվտանգության համակարգ՝ 8 տեսախցիկով, երկարաժամկետ ձայնագրմամբ, նաև հոսանքի անջատման դեպքում։ Գույքը հնարավոր է օգտագործել և՛ որպես բնակելի, և՛ որպես կոմերցիոն տարածք։ Ընկերության միջնորդավճարը կազմում է մեկ ամսվա վարձավճարի 50%։ Գույքի տեղազննման ժամանակ կնքվում է համապատասխան պայմանագիր։ Խնդրում ենք այցի պահին ունենալ անձը հաստատող փաստաթուղթ։ Լրացուցիչ ինֆորմացիա ստանալու համար կապվեք մեզ հետ, մեր մասնագետները կպատասխանեն ձեր բոլոր հարցերին:



