





sale · house
ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ, ԵՐԵՎԱՆ, ԴԱՎԹԱՇԵՆ
26,304,000 AMD
- Location
- Davtashen
- Area
- 46.4 m²
- Rooms
- —
- Floor
- 1
Կառույցի տիպը՝ մոնոլիտ, հարկը՝ մի մասից կիսանկուղային, մյուս մասից՝ 1-ին հարկ։ Մուտքի դուռը՝ մետաղապլաստե, ներիքն հարդարանքն իրականացված է ներկանյութերով, հատակները՝ սալիկապատ, պատուհանները՝ մետաղապալաստե։ Ունի՝ Էլ․ հոսանք, ջուր, կոյուղի։ Գազամատակարարում և ջեռուցում առկա չէ։ Ներիքն հարդարանքը միջին վիճակ: Սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, բնակելի կառուցապատման հողամաս՝ 40․5 քմ, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, բնակելի կառուցապատման հողամաս՝ 289․7 քմ մակերեսով։ Նշված հողամասերի և 240․85քմ շենքի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նկատմամբ սեփականատիրոջ բաժնեմասը կազմում է 4640/24085։ Գույքը ծանրաբեռնված է «Մելլաթ բանկ» ՓԲԸ-ի օգտին գրանցված գրավի իրավունքով: Գույքի հարկադիր աճուրդով վաճառքի արդյունքում գրավի պարտավորությունները ամբողջությամբ անցնում են գնորդին՝ համաձայն Կատարողական վարույթի մասին օրենքի 93 հոդվածի 6-րդ կետի` Գրավի առարկան հարկադիր կատարողի կողմից կատարողական վարույթում իրացվում է պահանջատեր չհանդիսացող անձի գրավի իրավունքով ծանրաբեռնված վիճակում և համարվում է նոր սեփականատիրոջ կողմից գրավ դրված գրավառուի մոտ նույն պայմաններով: Առկա է ՊԵԿ-ի կողմից կիրառված արգելանք, որը գույքի հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացումից հետո կհանվի ՊԵԿ-ի կողմից։