
rent · house
Երեք հարկանի տուն Բազումի փողոցում Աջափնյակում, 480 քմ, 650 քմ հողի վրա, 3+ սանհանգույց
1,925,000 AMD
- Location
- Ajapnyak
- Area
- 480 m²
- Rooms
- —
- Floor
- — / 3
Վարձակալության տրվում 3 հարկանի գեղեցիկ շինությամբ առանձնատուն Երևան քաղաքի էկոլոգիապես մաքուր էլիտար՝ Վահագնի թաղամասում: Շինության ընդհանուր մակերեսը՝ 480 քմ է, հողատարածքը՝ 650 քմ: Առանձնատունը բարձրակարգ նորոգված է, տեղադրված են եվրո պատուհաններ, անհատական ջեռուցման և հովվացման համակարգեր, հատակը ծածկված է բարձրորակ մանրահատակով և սալիկներով, սանհանգույցները սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած են տեխնիկայով: Բաղկացած է հյուրասենյակից, ընդարձակ խոհանոցից, 4 ննջարանից, ունի լվացքատուն, 5 սանհանգույց, որոնք սալիկապատված են և հագեցած են որակյալ սանտեխնիկայով: Տունն ունի ավտոտնակ` 2 մեքենայի համար նախատեսված: Սենյակները լուսավոր են և հարմարավետ, համալրված են ժամանակակից նորաոճ կահավորանքով և տեխնիկայով: Վահագնի թաղամասում առկա են բոլոր պայմանները բարեկեցիկ, անհոգ կյանք անցկացնելու համար: Թաղամասում գործում է շուրջօրյա անվտանգության ծառայություն, կանաչապատ տարածքները մշտապես խնամվում են այգեպանների կողմից, փողոցները մաքուր են և բարեկարգված, իրականացվում է աղբահանություն: Այստեղ կան տարբեր ոճերի առանձնատներ, թաունհաուսներ, արհեստական լճակ, «Արարատ Վելլի» ակումբը՝ լողավազանով, գոլֆի մեծ և փոքր դաշտերով, թենիսի կորտերով և խաղահրապարակով:



