
sale · apartment
3 սենյականոց բնակարան նորակառույց շենքում Մամիկոնյանց փողոցում Արաբկիրում, 53 քմ, բարձր առաստաղներ
46,200,000 AMD
- Location
- Arabkir
- Area
- 53 m²
- Rooms
- 3
- Floor
- 15 / 15
Հայկական պարի, Արարատ, Արագած լեռների, Երևան քաղաքի տեսարաններով այս հիասքանչ բնակարանը այսուհետ վաճառքի՛ է։ 3 սենյականոց լուսավոր և ընդարձակ բնակարանը գտնվում է 15 հարկանի նորակառույց շենքի վերջին 15-րդ հարկում։ Շենքի կառուցապատումը ավարտվել է 2013թ․, այն ամբողջապես բնակեցված է․ գտնվելով Երևանի ամենապահանջված թաղամասերից մեկում՝ Կոմիտասում, Սլավոնական համալսարանի մոտակայքում, այն հարմար է թե՛ բնակություն հաստատելու, թե՛ կարճ կամ երկարաժամկետ վարձակալությամբ հանձնելու համար։ Բնակարանը վերանորոգված է, բարձր առաստաղի շնորհիվ ներկառուցված է 13 ք․մ․ ձեղնահարկ, որը ներառված չէ ընդհանուր մակերեսի հաշվարկի մեջ (52.7 ք․մ) ։ Առկա է հնարավորություն առաստահի վերևում տեղադրել լրացուցիչ ձեղնահարկային պատուհաններ և կատարել ձևափոխություններ։ Շենքում առկա են սուպերմարկետ, մարզասրահ, կից խաղահրապարակ, բացոթյա և փակոթյա ավտոկայանատեղիներ, մոտակայքում կան բազմաթիվ խանութներ, ռեստորաններ, սրճարաններ և սննդի կետեր, հիվանդանոցներ և մասնավոր բուժհաստատություններ, դպրոցներ, տրանսպորտային հանգույցներ, ավտոբուսի և տրոլեյբուսի կանգառներ։ Վաճառվում է անմիջապես սեփականատիրոջ կողմից, բրոկերներին և գին գցողներին չանհանգստանալ: Նշված հեռախոսահամարով հասանելի ենք նաև Viber-ով։



