
rent · house
Երեք հարկանի քարե տուն Բաբայան փողոցում Քանաքեռ-Զեյթունում, 650 քմ, 1000 քմ հողի վրա, 3+ սանհանգույց
2,310,000 AMD
- Location
- Kanaker-Zeytun
- Area
- 650 m²
- Rooms
- —
- Floor
- — / 3
Բաբայան փողոցում, էլիտար բնակավայրում վարձակալության և օրավարձով է տրվում 3 հարկանի գեղեցիկ շինությամբ առանձնատուն, բնակելի` 650 քմ մակերեսով և 1000 քմ հողատարածքով: Բացի 3 հարկից կա նկուղ, որտեղ առկա է ավտոկայանատեղի, կաթսայատուն, ընդարձակ տարածք, որը նախատեսված է շոգեբաղնիք կառուցելու համար: Առանձնատունը վերանորոգված է ինքնատիպ դիզայներական ոճով և բարձրորակ նյութերով, ունի ընդարձակ ու լուսավոր սենյակներ, որոնք համալրված են կահավորանքով և տեխնիկայով, ապահովված են բոլոր հարմարություններով: Տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, օդորակիչներ, հատակը ծածկված է բարձրորակ կաղնե մանրահատակով և սալիկներով: Սանհանգույցները սալիկապատված են հագեցած սանտեխնիկայով: 1-ին հարկում կա նախասրահ, ընդարձակ հուրասենյակ, խոհանոց և 1 սանհանգույց, 2-րդ հարկում` Բուխարիով հուրասենյակ, խոհանոց, 1 ննջասենյակ կից սանհանգույցով, ևս 1 սանհանգույց և բաց պատշգամբ: 3-րդ հարկում կա հյուրասենյակ, խոհանոց, 2 սանհանգույց, 4 ննջասենյակ (մաստերբեդրում), որից մեկն ունի առանձին զգեստասենյակ, սանհանգույց ու բաց պատշգամբ: Առանձնատունն ունի կենցաղային վերելակ, որը գործում է նկուղային հարկից սկսած: Բակում առկա է բացօթյա լողավազան, ամառային զրուցարան ապահովված բուխարիով և բոլոր հարմարություններով, կան պտղատու ծառեր, բացօթյա ավտոկայանատեղի: Կոդ 7242



